Մատչելի հղումներ

Վաշինգտոնում անցկացվել է Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում


«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր է գնահատել հայ համայնքի, նրա տարբեր կառույցների համակարգված գործունեությունը հայությանը հուզող հարցերի բարձրաձայնման և առկա խնդիրների հաղթահարման գործում»

Վաշինգտոնի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ԱՄՆ-ի արևելյան ափի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ մատուցվել է պատարագ և տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը, որն անցկացվել է փետրվարի 23-ին, ներկա էին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ-ի ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաև ամերիկահայ համայնքի հարյուրավոր անդամներ:

«Սրբազան Հոր պատգամին հետևած միջոցառման ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր է գնահատել հայ համայնքի, նրա տարբեր կառույցների համակարգված գործունեությունը հայությանը հուզող հարցերի բարձրաձայնման և առկա խնդիրների հաղթահարման գործում», - ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և ԼՂՀ-ի ներկայացուցչության մասնակցությամբ Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ նույն օրը մատուցվել էր նաև Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում:
XS
SM
MD
LG