Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը չորեքշաբթի օրը հանդես է գալու «Քարնեգի» հիմնադրամում:
Դեսպան Ուորլիքը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասել է, որ «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման բանալիներ» խորագրով իր ուղերձում ներկայացնելու է ղարաբաղյան հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը:
«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի կողմից ավելի վաղ տարածված հայտարարության մեջ ասված է, որ ԵԱՀԿ-ի ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի ուղերձը, որի ընթացքում նա կներկայացնի ԱՄՆ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, նվիրված է 1994 թվականի մայիսի 12-ին հաստատված հրադադարին:
Դը Վաալի հայտարարության համաձայն, դեսպան Ջեյմս Ուորլիքի ուղերձից հետո կայանալու է քննարկում, որը կղեկավարի «Քարնեգի» հիմնադրամից Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Քոլինսը: