Մատչելի հղումներ

՝՝Գրավիր Ուոլ Ստրիթը՛՛ շարժումը տարածում է գտնում աշխարհի տարբեր հատվածներում,


՝՝Գրավիր Ուոլ Ստրիթը՛՛ շարժումը տարածում է գտնում աշխարհի տարբեր հատվածներում,

Նյու Յորքում սկսված ՝՝Գրավիր Ուոլ Ստրիթը՛՛ շարժումն արդեն տարածում է գտնում աշխարհի տարբեր հատվածներում, որոնց մասնակցում են հիմնականում երիտասարդները՝ բողոքելով կապիտալիզմի խորացման, աղքատության ու անհավասարության խորացման եւ ռասիզմի տարածման դեմ։

Հարյուրավոր ցուցարարներ շաբաթ օրը նույն կոչերով ցույցի էին ելել Ֆիլիպիններում, Հոնգ Կոնգում, Թայվանում, Ավստրալիայում, Հարավային Կորեայում ու այլ երկրներում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՝՝Գրավիր Ուոլ Ստրիթը՛՛ նյույորքյան ցուցարարներին եւ դատապարտելով ՝՝ամերիկյան իմպերիալիզմը եւ այս երկրի կողմից վարվող ՝՝նվաճողական՛՛ պատերազմները։

Նոր ցույցեր են ծրագրվում աշխարհի տարբեր այլ երկրներում։ Նյու Յորքում երթը հասնելու է Ժամանակի հրապարակ։


՝՝Գրավիր Ուոլ Ստրիթը՛՛ շարժումը սկսվել է սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք բողոքում էին հարուստների ու աղքատների միջեւ խորացող ճեղքվածքի համար։ Ցույց, որը մի քանի օրերի ընթացքում աճելով, տարածվեց ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում եւ արտասահմանյան երկրներում։

XS
SM
MD
LG