Մատչելի հղումներ

Չեխիայի Հանրապետությունը լուծել է վուվուզելաների խնդիրը


Այստեղ Ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռուստահաղորդումները սփռվում են՝ առանց վուվուզելայի աղմուկի

Չեխիայի Հանրապետությունն առայժմ միակ երկիրն է, որտեղ Ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռուստահաղորդումները սփռվում են՝ առանց վուվուզելա կոչվող փողային գործիքների արձակած աղմուկի։

Մինչ այժմ շատ է խոսվել մարզադաշտերում համատարած կերպով հնչող այս գործիքի կիրառումն արգելելու մասին, սակայն պլաստիկ ու աղմկարար վուվուզելան դեռեւս շարունակում է խաղալ աշխարհի ֆուտբոլասերների նյարդերի վրա։


Իսկ ահա Չեխիայի հանրային հեռուստատեսությունը գտել է այդ աղմուկից ազատվելու եղանակը։ Այն կիրառում է ձայնային ֆիլտրեր, որոնք մեծապես նվազեցնում են վուվուզելայի աղմուկը՝ ձայնային ալիքից դրա հաճախականությունը հանելու եղանակով։

Առայժմ միայն Չեխիայի Հանրապետությունում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները հանրությունը դիտում է՝ առանց գլխացավերի։

XS
SM
MD
LG