Մատչելի հղումներ

Հարձակում Ադրբեջանում՝ «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողի վրա


Բաքվի համալսարանի անվտանգության ծառայության աշխատողներից մեկը փորձել էր ջարդել համալսարանի ուսանողների բողոքի ցույցը լուսաբանող լրագրող Թափդիք Ֆարհադօղլուի տեսախցիկը, Բաքու, 20 փետրվարի 2014թ.

Բաքվի համալսարանի անվտանգության ուժերը հարձակում էին իրականացնել բողոքի ցույցի մասնակից ուսանողների վրա՝ ձերբակալելով նրանցից 12-ին, ֆիզիկական ահաբեկման միջոցներ էին գործադրում՝ խանգարելու համար բողոքի ցույցի լուսաբանումն իրականացնող լրագրողներին կատարել իրենց աշխատանքային պարտականությունները

Ադրբեջանի անվտանգության ուժերի ծառայողներից մեկը հարձակում է իրականացրել «Ամերիկայի Ձայն»-ի արտահաստիքային թղթակցի վրա այն ընթացքում, երբ լրագրողը լուսաբանում էր Բաքում անցկացվող ուսանողների բողոքի ցույցը:

Բաքվի համալսարանի անվտանգության ծառայության աշխատողներից մեկը նախօրեին իրականացված հարձակման ժամանակ փորձել էր ջարդել լրագրող Թափդիք Ֆարհադօղլուի տեսախցիկը, հարվածներ հասցնել նրան՝ փորձելով ստիպել լրագրողին դադարեցնել բողոքի ցույցի նկարահանումը:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ արդեն ավելի քան տասը տարի համագործակցող Ֆարհադօղլուն ավելի ուշ տեղեկացրել էր «Ամերիկայի Ձայն»-ին, որ իր ստացված վնասվածքներն ուժեղ չէին:

Թափդիք Ֆարհադօղլուն լուսաբանում էր Բաքվի պետական համալսարանի մոտ 500 ուսանողի կողմից անցկացվող բողոքի ցույցը, որի ընթացքում ուսանողներն իրենց դժգոհությունն էին արտահայտում համալսարանում ներդրված կրեդիտների նոր համակարգով: Ուսանողները պնդում են, որ նոր համակարգը ներդնելու միջոցով համալսարանը փորձում է ավելացնել ուսման վարձը:

Բողոքի ցույց անցկացրած Բաքվի պետական համալսարանի ուսանողները, բացի այդ, քննադատել են համալսարանում համատարած կաշառակերությունը:

Բաքվի համալսարանի անվտանգության ուժերը հարձակում էին իրականացնել բողոքի ցույցի մասնակից ուսանողների վրա՝ ձերբակալելով նրանցից 12-ին:

Համալսարանի անվտանգության ուժերը, բացի այդ, ֆիզիկական ահաբեկման միջոցներ էին գործադրում՝ խանգարելու համար բողոքի ցույցի լուսաբանումն իրականացնող լրագրողներին կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

«Ամերիկայի Ձայն»-ը խորը մտահոգություն է արտահայտել իր լրագրող Թափդիք Ֆարհադօղլուի նկատմամբ Բաքվի համալսարանում անցկացված բողոքի ցույցի ընթացքում ցուցաբերված վերաբերմունքի կապակցությամբ:
XS
SM
MD
LG