Մատչելի հղումներ

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդված


Ամերիկայի Ձայնի խմբագրականը արտահայտում է ԱՄՆ-ի կառավարության պաշտոնական տեսակետները

Հակամարտություններից վերականգնվելու փորձեր կատարող շատ երկրներում ականներն ու չպայթած զինամթերքը խոչընդոտում են կայունացմանը և երկարաժամկետ զարգացմանը: Այդ մահացու վտանգներից ազատվելով` համայնքները կկարողանան օգտագործել իրենց ներուժը և գիտակցել խաղաղության հետագայում նաև ` կայունության և անվտանգության բարիքները:

Այս առումով ԱՄՆ-ը հպարտ է, որ աշխարհում միակ ամենամեծ ֆինանսական աջակցություն տրամադրողն է ավելի քան տաս երկրներում սպառազինությունների ոչնչացման ծրագրերի համար: Օգոստոսի 3-ին այս ջանքերին ուղղված ԱՄՆ արտգործնախարարության իններորդ ամենամյա զեկույցը վերնագրված է "Անվտանգ քայլենք Երկիր մոլորակում":

Միայն 2009թ. ԱՄՆ-ի արտգործնախարարությունը 130 միլիոն դոլար օժանդակություն է տրամադրել 32 երկրներում ականազերծման և ռազմամթերքի ոչնչացման, հակամարտություններում կենդանի մնացածների աջակցության, ականների և այլ չպայթած զինամթերքի վերաբերյալ իրազեկման և այլ ծրագրերի համար:

Զեկույցը ներկայացնելու մամլո ասուլիսին արտգործնախարարի փոխօգնական Թոմ Մասիելոն ասաց, որ ԱՄՆ-ը այս կարևոր մարդասիրական առաքելության շուրջ միավորվել են ԱՄՆ-ի արտաքին գործերի, պաշտպանության, առողջության և մարդկային ծառայությունների նախարարությունները, ԱՄՆ-ի միջազգային աջակցության գործակալությունը, և տասնյակ մասնավոր ու հասարակական կազմակերպություններ:

Մասիելոն նշեց սակայն, որ ամենակարևոր գործընկերները տեղի համայնքներն են: Աֆղանստանում, օրինակ, ԱՄՆ-ը ֆինանսավորում է Աֆղանստանում տեղակայված հասարակական կազմակերպության, ով գյուղի ավագանու հետ քննարկում է, թե որ տարածքների ականազերծումն է առաջնահերթ: Ապա նրանք տեղացիներին սովորեցնում են և վարձում ականազերծման աշխատանքների համար: Մաքրման աշխատանքներից հետո ականազերծման ծրագիրն օժանդակում է ԱՄՆ զարգացման այլ ծրագրերի, որոնք աջակցում են աֆղաններին օգտվել տնտեսական նոր հնարավորություններից:

Խաղաղության հաստատման ԱՄՆ-ի ջանքերում կարևոր է նաև հավելյալ զինամթերքի ոչնչացումը և դրանց ապահով պահպանումը, ասաց Մասիելոն:

Աֆղանստանի նման, Բոսնիա Հերցոգովինան ևս ականազերծման խնդիրներ ունի, որը ժառանգել է 1990-ականների հակամարտությունից: Սակայն Բոսնիան նշվում է նաև որպես զինամթերքի պահեստ: ԱՄՆ-ը համագործակցում է Բոսնիայի և մի շարք այլ երկրների հետ ոչ միայն ականազերծման, այլ նաև ռիսկային զենքերի, փոքր զենքերի և թեթև սպառազինության վնասազերծման կամ ապահով պահպանման բնագավառում:

"Սկսած 1993թ.` մենք ոչնչացրել ենք 1.4 միլիոն թեթև սպառազինություն և ութսուն հազար տոննա զինամթերք: Մենք շատ հպարտ ենք այն աշխատանքով, որ կատարում ենք",-ասել է արտգործնախարարի փոխօգնական Մասիելոն:

XS
SM
MD
LG