Մատչելի հղումներ

Պատվոգիր` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը


Պատվոգիր` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը
Պատվոգիր` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը

«Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Դեյվիդ Էնսորը և Հեռահաղորդակցման կառավարիչների խորհրդի անդամ Վիկտոր Աշը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը դեկտեմբերի 15-ին հանդիսավոր կերպով հանձնեցին պատվոգիր` ի նշան հավաստի տեղեկություններ և վերլուծություններ ներկայացնելու գործում ծառայության քրտնաջան աշխատանքի:

Պատվոգիրը շնորհվել է նաև ծառայության հաղորդումների մեկնարկի 60-րդ տարեդարձի առթիվ:

Հեռահաղորդակցման կառավարիչների խորհրդի անդամ Վիկտոր Աշը, հանձնելով պատվոգիրը, մասնավորապես նշեց որ. «1951 թվականին առաջին հաղորդումը հեռարձակելու ժամանակից ի վեր «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունն Ամերիկայի, ժողովրդավարության և ազատ հասարակության սկզբունքների ու գործելակերպի մասին ունկնդիրների հետ մեկնարկած երկխոսության միջոցով վաստակել է հայ լսարանի սերն ու վստահությունը»:

«Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Դեյվիդ Էնսորն իր խոսքում գովեստի խոսքեր ասաց հայկական ծառայության հասցեին՝ շեշտելով, որ «Ամերիկայի Ձայն»-ի բոլոր 48 ծառայությունների շարքում այն այսօր ունի ամենաբարձր վարկանիշը եւ տոկոսային հարաբերությամբ՝ ամենամեծ լսարանը։

Հոբելյանի կապակցությամբ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայություն էր այցելել նաև հայկական ծառայության առաջին տնօրեն, հայազգի լրագրող Էդվարդ Ալեքսանդրը, ում ջանքերով են 1951 թվականին հիմնադրվել հայկական, ադրբեջանական, ուզբեկական և թաթարական ծառայությունները:

XS
SM
MD
LG