Մատչելի հղումներ

Ձերբակալվել է Վատիկանի պաշտոնյաներից մեկը


Մոնսինյոր Նունցիո Սկարանո (արխիվային լուսանկար)
Մոնսինյոր Նունցիո Սկարանո (արխիվային լուսանկար)

Մոնսինյոր Սկարանոն անցնում է գումարների անօրինական տեղափոխման և փողերի լվացման գործով

Վատիկանում ձերբակալվել է Վատիկանի «Հանուն կրոնի աշխատանքների անվանումը կրող բանկի սկանդալի գործով անցնող հոգևորականներից մեկը:

Մոնսինյոր Նունցիո Սկարանոն, որը ձերբակալվել է ուրբաթ օրը, պաշտոն էր զբաղեցնում Վատիկանի ֆինանսական վարչությունում:

Իտալիայի իշխանությունների համաձայն, Շվեյցարիայից Իտալիա 26 միլիոն դոլար անօրինական ճանապարհով փոխանցելու գործում ներգրավվածության կապակցությամբ ձերբակալվել է նաև Իտալիայի գաղտնի ծառայության աշխատողներից մեկը, ինչպես նաև մեկ ֆինանսիստ:

Սկարանոն, որը վերջերս ազատվել էր Վատիկանում զբաղեցված իր պաշտոնից, հետաքննության տակ է նաև Իտալիայի հարավային Սալերնո բնակավայրում իրականացված փողի լվացման գործի կապակցությամբ:
XS
SM
MD
LG