Մատչելի հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կիրակի օրը մատուցվել է պատարագ, որն այցելել է մոտ 3 հազար մարդ:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը մատուցել է Թուրքիայում հայկական պատրիարքության արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Եկեղեցին 2007 թվականին վերականգնելուց հետո պատարագ է մատուցվել երկրորդ անգամ:

Պատարագի ընթացքում արքեպիսկոպոս Աթեշյանը դիմել է ուղերձով, որում երկրում խաղաղության և բոլոր հասարակությունների և մարդկանց միջև եղբայրության հաստատման հույս է հայտնել:

Եկեղեցում անցկացված արարողության ընթացքում վաճառված մոմերից ստացված հասույթը փոխանցվելու է Սոմալիում երաշտից տուժածներին:

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, 95 տարվա դադարից հետո, պատարագ առաջին անգամ մատուցվել է ընդամենը մեկ օր՝ 2010 թվականի սեպտեմբերին:

Ըստ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների, 2010 թվականին եկեղեցին այցելել է մոտ 30 հազար զբոսաշրջիկ, իսկ այս տարվա առաջին յոթ ամսվա ընթացքում եկեղեցին այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է այդ ցուցանիշը:

Սպասվում է, որ մինչև 2011 թվականի ավարտը Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելու է ևս մեկ պատարագ, իսկ եկեղեցի այցելուների թիվը կհասնի 60 հազարի:

XS
SM
MD
LG