Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ սկսված հակասությունների պատճառով փակվել է ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստան ուղարկվող զինամթերքով բեռնված վագոնների ճանապարհը։
Տաջիկստանը հայտնել է, որ Ուզբեկստանը հետաձգում է ՆԱՏՕ-ի 300 վագոնների ժամանումը եւ որ մայիսի 24 ի դրությամբ Ուզբեկստանը խոըչնդոտել է 2,100 գնացքների մուտքը Տաջիկստանի սահման։
Միջինասիական այս երկու երկրները հակասությունների մեջ են սահմանային ջրի օգտագործման շուրջ։ Ուզբեկստանը երբեմն խոչընդոտում է գնացքների երթը՝ Տաջիկստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։