Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կոչ է անում զարկ տալ զբոսաշրջությանը




ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորում է երկրի Կոնգրեսին ու ժողողվրդին աջակցել զբոսաշրջությանը զարկ տալու իր ծրագրին, որի նպատակը, նրա խոսքերով, նոր աշխատատեղեր ստեղծելն է։

Իր ամենշաբաթյա ուղերձում Օբաման ասաց, թե ցանկանում է պայմաններ ստեղծել այստեղ ավելի հեշտությամբ այցելելու եւ դրամ ծախսլեու համար։
Նման մի հայտարարությամբ նախագահը հանդես էր եկել այս շաբաթասկզբին՝ Ֆլորիդա նահանգում գտնվող ՝՝Դիզնի Լենդ՛՛ զվարճանքի այգում։


Նա առաջարկում է օդանավակայաններում արագացնել օտար քաղաքացիների մուտքի ստուգումները եւ հեշտացնել այն երկրների քաղաքացիներին ամերիկյան մուտքի վիզա տրամադրելու գործընթացը, որտեղ նկատվում է միջին դասի աճ։ Այդ երկրների շարքում է նա դասում Չինաստանն եւ Բրազիլիան։
Օբաման ասում է նաեւ, թե իր նախաձեռնությունները Կոնգրեսի կողմից չընդունվելուց հետո, ինքն այժմ այլ քայլեր է իրականացնում՝ բարելավելու երկրի տնտեսությունը։


Նա այս եւ այլ նախագծերի մասին տեղեկացնելու է ԱՄՆ-ի ժողովրդին ուղղված նախագահական ամենամյա ուղերձի ժամանակ՝ եկող երեքշաբթի օրը։

XS
SM
MD
LG