«Աշխարհի ամենաարագ մարդը» ոչ պաշտոնական տիտղոսը կրող ճակայկացի Ուսեյն Բոլթը կրկին փորձելու է նվաճել օլիմպիական խաղերի բարձրագույն մրցանակը:
Բոլթը երեքշաբթի օրը վերադարձել է մարզահրապարակ՝ կիրակի օրը տարած իր հաղթանակից հետո: Երեքշաբթի օրը նա մասնակցելու է տղամարդկանց 200 մետր արագավազքի կիսաեզրափակիչում, որին մասնակցելու է նաև Ճամայկայի հավաքականի մեկ այլ մասնակից Յոհան Բլեյքը:
Տղամարդկանց 200 մետր արագավազքի կիսաեզրափակիչում կմասնակցեն նաև ամերիկացի արագավազորդներ Ուելես Սպիերմոնը, Մորիս Միթչելն ու Հիսայա Յանգը:
Երեքշաբթի օրը հիասթափեցնող է եղել Չինացի թեթևատլետ Լյու Քսիանգը համար: Արգելավազքի 2004 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը, որը ոտքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել դադարեցնել մասնակցությունը 2008 թվականի օլիմպիական խաղերին, Լոնդոնի օլիմպիական խաղերի ընթացքում խփել է ոտքը արգելքին, ապա ընկել և չի կարողացել շարունակել մրցավազքը:
Չինաստանը պահպանում է առաջնորդնությունն այս օլիմպիական խաղերի ընթացքում նվաճած մեդալների թվով: Այս երկիրը ներկայացնող մարզիկները նվաճել են 32 ոսկե մեդալ, իսկ մեդալների ընդհանուր թիվը հասել է 65-ի: Միացյալ Նահանգները երկրորդ տեղում է՝ ոսկե 29 մեդալ արդյունքով: ԱՄՆ-ի մարզիկները մինչ օրս ընդհանուր առմամբ նվաճել են 63 մեդալ: Մեծ Բրիտանիայի հավաքականը մեդալների թվով զբաղեցնում է երրորդ տեղը՝ ոսկե 19, և ընդհանուր թվով 43 մեդալ ցուցանիշով:
Հայաստանի հավաքականը 2012 թվականի օլիմպիական խաղերի ընթացքում մինչ օրս նվաճել է երկու՝ մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: