Մատչելի հղումներ

Ավարտվել է «Լույս հայի աչքերին» դաշինքի և ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցությունը


Ավարտվել է «Լույս հայի աչքերին» դաշինքի և ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցությունը
Ավարտվել է «Լույս հայի աչքերին» դաշինքի և ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցությունը

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը և Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) 2011 թվականին ավարտեցին Գլոբալ զարգացման միավորման շրջանակում իրականացվող «Լույս հայի աչքերին. Առաջնային և ակնաբուժական առողջապահական դաշինք» յոթնամյա գործընկերությունը:

Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է` կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում և ակնային ծառայությունները հասանելի դարձնել բոլոր հայաստանցիներին: 2003 թվականին ՀԱՆ-ը մեկնարկել էր «Լույս հայի աչքերին» նախաձեռնությունը և 2004 թվականից համագործակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` իրականացնելով «Առաջնային և ակնաբուժական առողջապահական դաշինք» համապարփակ ծրագիրը:

Հայկական ակնաբուժության նախագծի մամուլի հաղորդագրության համաձայն, ՀԱՆ-ը աշխատել է Հայաստանի տաս մարզերում և օգտագործել է չորս ռազմավարական ուղղություններ կանխարգելի կուրության դեմ պայքարում` անմիջական բուժօգնություն, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ:

«ՀԱՆ-ի բժշկական խմբերը և ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը աշխատել են Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: ՀԱՆ-ը ներգրավել է Հայաստանի համայնքների 90%-ը (841), հիմնականում գյուղական համայնքներ, որտեղ ակնաբուժական ծառայությունները պակաս հասանելի են», - ասված է Հայկական ակնաբուժության նախագծի մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, ՀԱՆ-ը մեծածավալ աշխատանք է կատարել միջազգային և տեղական ֆինանսավորման օգնության ներգրավման հարցում, որն օգտագործվել է Հայաստանում ակնային ծառայությունները կատարելագործելու համար:

«ՀԱՆ-ը կշարունակի իր աշխատանքները բուժաշխատողների առցանց վերապատրաստման գործում, կընդլայնի անհասության ռետինոպաթիայի ծրագիրը, կիրականացնի բժշկական խմբերի և Աչքի շարժական հիվանդանոցի հինգերորդ շրջայցը Հայաստանի մարզերում: Ակնաբուժական ոլորտի հնարավորությունների հզորացումը և վերլուծական աշխատանքները կշարունակեն մնալ ՀԱՆ-ի «Լույս հայի աչքերին» համապարփակ ծրագրի անքակտելի մասը», - նշվել է Հայկական ակնաբուժության նախագծի մամուլի հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG