Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը նվաճել է ամենաշատ ոսկե մեդալներ


2016 թվականի օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիո դե Ժանեյրոում

2012 թվականի Օլիմպիական խաղերի վերջին օրը Միացյալ Նահանգների օլիմպիական հավաքական ավարտել է՝ ընդհանուր առմամբ նվաճելով 104 մեդալ, ներառյալ ամենաշատ ոսկե մեդալներ, որոնց թիվը կազմել է 46-ը.

Երկրորդ թվում է Չինաստանը, որի հավաքական ընդհանուր առմամբ նվաճել է 87 մեդալ, այդ թվում 38 ոսկե մեդալ:

Մեծ Բրիտանիան ոսկե մեդալների թվով երրորդն է: Ոսկե մեդալների թվով Ռուսաստանի հավաքականը զիջել է Մեծ Բրիտանիային, սակայն մեդալների ընդհանուր թվով Ռուսաստանի հավաքականն առաջ է անցել Մեծ Բրիտանիայից:

Օլիմպիական այս խաղերի ընթացքում առնվազն մեկ ոսկե մեդալ նվաճել է 85 երկիր:

Հայաստանի հավաքականը 2012 թվականի օլիմպիական խաղերի ընթացքում նվաճել է ընդհանուր թվով երեք՝ մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:

2016 թվականի օլիմպիական խաղերը կանցկացվեն Բրազիլիայում ՝ Ռիո դե Ժանեյրո քաղաքում:
XS
SM
MD
LG