Մատչելի հղումներ

Աֆղանստանի նախագահը քննադատել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի ուժերի համատեղ հարձակումը


Աֆղանստանի նախագահը քննադատել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի ուժերի համատեղ հարձակումը
Աֆղանստանի նախագահը քննադատել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի ուժերի համատեղ հարձակումը

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատել է թմրանյութերի արտադրության դեմ ուղղված ԱՄՆ–ի և Ռուսաստանի ուժերի համատեղ հարձակումը՝ գնահատելով այն որպես Աֆղանստանի ինքնիշխանության ոտնահարում։

ԱՄՆ–ի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք հայտնել են, որ Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Նանգարհար նահանգում գործող գաղտնի լաբորատորիաներից առգրավվել են մեկ տոննա հերոին։

Քարզայը շաբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ հայտնել է, թե իրեն նախապես չեն զգուշացրել այդ գործողությունն անցկացնելու մասին։

Ե՛վ ԱՄՆ–ի, և՛ Ռուսաստանի պաշտոնյաները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի հարձակմանը մասնակցել են նաև Աֆղանստանի ուժերը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը շաբաթ օրը հայտնել է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որ Ռուսաստանը բարձր է գնահատում անցկացված գործողությունները և նախատեսում է շարունակել պայքարն ընդդեմ թմրամիջոցների ապօրինի վաճառքի։

Ռուսաստանը միշտ զգուշությամբ է վերաբերվել Աֆղանստանում ՆԱՏՕ–ի ռազմական գործողություններին աջակցելու խնդրին, սակայն կոչ է արել դաշինքին ուժեղացնել Աֆղանստանում հերոինի առևտրի դեմ տարվող պայքարը։

XS
SM
MD
LG