Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ռազմանավեր կուղարկի Սև ծով


Միացյալ Նահանգները երկու ռազմանավ կուղարկի Սև ծով՝ Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության առաջացման դեպքում Ռուսաստանին աջակցություն տրամադրելու հնարավորություն ունենալու համար

Միացյալ Նահանգները երկու ռազմանավ կուղարկի Սև ծով, որպեսզի հնարավորություն ունենա օժանդակություն տրամադրել Ռուսատանի այն դեպքում, եթե Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն առաջանա:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, որի համաձայն այժմ «իրականացվում են ծրագրավորում և նախապատրաստական աշխատանքներ» այն դեպքերի համար, եթե Օլիմպիական խաղերի ընթացքում անհրաժեշտ լինի Միացյալ Նահանգների աջակցությունը:

«ԱՄՆ-ը լիարժեք աջակցություն է առաջարկել Ռուսաստանի կառավարությանը, որն իրականացնում է ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման աշխատանքներ», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին:

«Մենք պատրաստ ենք գործի դնել ռազմաօդային և ռազմածովային ուժերի միջոցները, ներառյալ Սև ծովում ռազմածովային ուժերի երկու նավերը, եթե նման խնդրանք ներկայացվի Ռուսաստանի կառավարության հետ խորհրդակցությունների ընթացքում՝ չկանխատեսված որևէ իրավիճակի ձևավորման դեպքում», - ասել է ԱՄՆ-ի փոխծովակալը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն այս ամսվա սկզբին մի քանի տասնյակ գործակալ և այլ մասնագետ էր գործուղել Ռուսաստան՝ Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչական հնարավոր հարձակումների կանխարգելման գործում օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիի համաձայն, օլիմպիական խաղերի նախօրեին գրանցվել է երկու պետությունների հետախուզական խառայությունների ներկայացուցիչների միջև համագործակցության առավել բարձր մակարդակ:

Ջեյմս Քոմին միաժամանակ անհանգստություն էր արտահայտել օլիմպիադայի հետ կապված ահաբեկչական հարձակումների իրականացման հնարավորության կապակցությամբ:
XS
SM
MD
LG