ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչների միջև գրանցվել է տարաձայնություն Իրանի միջուկային ծրագրի հարցում: Իսրայելի կարծիքով, Թեհրանը պետք է ընդհանրապես դադարեցնի այս ծրագիրը, մինչդեռ ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի իշխանությունները պետք է ապացուցեն միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իրենց պետությունների այս դիրքորոշումների մասին հայտնել են Հռոմում բանակցությունները մեկնարկելուց առաջ, որոնց ընթացքում քննարկվել է նաև իսրաելա-պաղեստինյան խնդիրը:
«Իրանը չպետք է ունենա միջուկային զենք ձեռք բերելու որևէ հնարավորություն: Իսկ դա նշանակում է, որ նրանք չպետք է ունենան ուրանի հարստացման ցենտրիֆուգներ, միայն միջուկային զենքի ստեղծման համար օգտագործվող պլուտոնիումի արտադրության համար կիրառվող ծանր ջրային դանդաղեցուցիչով ռեակտորներ», - ասել է Նեթանյահուն՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Քերիի հետ բանակցությունները մեկնարկելուց առաջ:
ԱՄՆ-ի արտգործնախարարի դիրքորոշումը սակայն տարբերվում էր Իսրայելի վարչապետի դիրքորոշումից: Արտգործնախարար Քերին նշել է, որ Իրանը կարող է ապացուցել միջուկային իր ծրագրի խաղաղ բնույթը՝ հետևելով միջազգային ընդունված չափանիշներին:
«Իրանի համար չափազանց կարևոր կլինի համապատասխանությունն այն չափանիշներին, որոնց հետևում են միջուկային ծրագրեր իրականացնող այլ պետություններ՝ ապացուցելու համար, որ իր միջուկային ծրագիրն իրոք խաղաղ բնույթի է: Մենք պետք է համոզված լինենք, որ ձեռնարկվում են այնպիսի գործողություններ, որոնք հիմք կծառայեն՝ հստակ ապացուցելու աշխարհի պետություններին, որ իրականացվող միջուկային ցանկացած ծրագիր խաղաղ է»,- նշել է ԱՄՆ-ի քաղաքական արտաքին գերատեսչության ղեկավարը: