Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մահմեդականները մտահոգված են մեղադրանքների թիրախ դառնալու հնարավորությամբ


Նախագահ Օբաման զգուշացրել է շուտափույթ եզրակացությունների անթույլատրելիության մասին

Միացյալ Նահանգների մահմեդականներին, երկրի բազմաթիվ այլ բնակիչների նման, չափազանց վշտացրել և սարսափեցրել է Բոստոնում իրականացված ահաբեկչական հարձակումը: Իսլամի որոշ հետևորդներ սակայն մտահոգված են այն հանգամանքով, որ կարող են դառնալ հարձակման իրականացման համար մեղադրանքների թիրախը:

Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ տեղի ունեցած պայթյուններից քիչ անց «Twitter» սոցիալական կայքի օգտատերերից մեկը, որը, ենթադրաբար, բնակվում է Լիբիայում, իր միկրոբլոգում գրել է. «Խնդրում եմ՝ մահմեդական չլինես»: Այս հաղորդագրությունն իրենց էջերում փակցրել են ԱՄՆ-ի բազմաթիվ մահմեդականներ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել էր շուտափույթ եզրակացություններ անելու անթույլատրելիության մասին:

Չնայած այս հանգամանքին՝ Բոստոնում իրականացված հարձակումից հետո սոցիալական կայքերում հայտնվել են հակամահմեդական մեկնաբանություններ: Միաժամանակ Հորդանանում գործող սալաֆիտների ծայրահեղական խմբավորումներից մեկի առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, թե նրան «գոհունակություն է պատճառել Բոստոնում տեղի ունեցածը»:

ԱՄՆ-ի մահմեդականների առաջնորդների համաձայն, Բոստոնում իրականացված հարձակումների կազմակերպիչները հաճախակի ամերիկացիների միջև բաժանում առաջացնելու նպատակ են հետապնդում: Նրանց համաձայն, ահաբեկչական նման գործողություններին անհրաժեշտ է արձագանքել համախմբմամբ՝ անկախ այն բանից, թե ով է իրականացրել հարձակումը:
XS
SM
MD
LG