Մատչելի հղումներ

«Սնոուդենի կողմից բացահայտվող փաստաթղթերը պարունակում են Վաշինգտոնի հետ գաղտնի համագործակցության մանրամասներ»


ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի տրամադրության տակ հայտնված որոշ փաստաթղթեր պարունակում են Վաշինգտոնի հետ գաղտնի համագործակցության մանրամասներ

«Միացյալ Նահանգների պաշտոնյաները զգուշացրել են օտարերկրյա հետախուզական որոշ ծառայություններին այն մասին, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի տրամադրության տակ հայտնված որոշ փաստաթղթեր պարունակում են Վաշինգտոնի հետ գաղտնի համագործակցության մանրամասներ»:

Այս մասին հայտնել է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը, որի համաձայն Սնոուդենի տրամադրության տակ հայտնված տասնյակ հազարավոր փաստաթղթերում պարունակվում են գաղտնի տեղեկություններ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ իրականացվող լրտեսական ծրագրերի մասին:

Պարբերականի վկայությամբ, Սնոուդենի մոտ եղած փաստաթղթերում հիշատակվում է Վաշինգտոնի հետ այնպիսի պետությունների համագործակցությունը, որոնք բացահայտ չեն հայտարարել Միացյալ Նահանգների դաշնակիցը լինելու մասին:

Էդվարդ Սնոուդենի տրամադրության տակ եղած փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների մասին աշխարհի պետությունների կառավարությունների իրազեկումը պարբերականը որպես «նրբանկատ գործընթաց» է նկարագրել, քանի որ որոշ դեպքերում ԱՄՆ-ի հետ համագործակցող կառավարության որոշ մասեր կարող են տեղյակ չլինել նման համագործակցության մասին:
XS
SM
MD
LG