ԱՄՆ-ի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հորդորել է Չինաստանին «լուրջ քայլեր» ձեռնարկել՝ համակարգչային հանցագործությունները դադարեցնելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդատու Թոմ Դոնիլոյի համաձայն, համակարգչային հանցագործությունները գնալով ավելի լուրջ խնդիրն են դառնում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերություններում: Դոնիլոն կոչ է արել Չինաստանին համաձայնության գալ խնդիր ծավալի շուրջ և բանակցություններ մեկնարկել ԱՄՆ-ի հետ՝ «համակարգչային տարածքում» ընդունելի վարվելակերպ մշակելու ուղղությամբ:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը սակայն երեքշաբթի օրը նշել է, որ Պեկինը պատրաստ է բանակցություններ անցկացնելուն՝ միաժամանակ պնդելով, որ Չինաստանը համակարգչային հանցագործությունների զոհ է, այլ ոչ թե հանցագործ:
«Ինտերնետին անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ համագործակցության կանոններ: Չինաստանը պատրաստ է, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա, միջազգային հանրության, ներառյալ Միացյալ Նահանգների, հետ այս հարցերի շուրջ մեկնարկել կառուցողական երկխոսություն և համագործակցություն՝ ինտերնետում անվտանգության, թափանցիկության և խաղաղության պահպանման նպատակով», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:
ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող՝ ինտերնետային անվտանգության ոլորտում գործող «Mandiant» ընկերության կողմից փետրվարի կեսերին հրապարակված զեկույցի համաձայն, Չինաստանի կառավարությունը ներգրավված է ամերիկյան առևտրային ձեռնարկությունների, պետական մարմինների և ենթակառուցվածքի կարևորագույն հատվածների ուղղությամբ կիբեռ-հարձակումների իրականացման մեջ:
Ընկերության կողմից հրապարակված 60-էջանոց զեկույցում ընդգրկվել էին մանրամասներ Չինաստանից գործող հաքերների հզոր խմբի կողմից իրականացված բազմաթիվ հարձակումների մասին:
«Համակարգչային լրտեսության լայնածավալ արշավի մաս կազմող հարձակումներն իրականացնելիս հաքերներն օգտվել են կառավարության անմիջական օժանդակությունից», - նշված է ընկերության զեկույցում:
«Mandiant» ընկերության համաձայն, հաքերների խմբի գործունեության հետագծման արդյունքում հայտնաբերվել է, որ այն տեղակայված է Չինաստանի Շանհայ քաղաքի մոտակայքում գտնվող «Ազատագրման ժողովրդական բանակ»-ի գաղտնի թիվ 61398 զորամասի մոտակայքում: Այս զորամասը, ըստ համացանցային անվտանգության ոլորտում գործող փորձագետների, նախկինում էլ է կապված եղել կիբեռ-հարձակումների իրականացման հետ:
Չինաստանի արտգործնախարարությունը սակայն հերքել էր «Mandiant»-ի կողմից ներկայացված մեղադրանքները:
«Հաքերների հարձակումները միջազգային խնդիր են, որի դեմ անհրաժեշտ է պայքարել փոխադարձ վստահության և միջազգային համագործակցության միջոցով: Առանց փաստացի վկայությունների մեղադրանքներ ներկայացնելը ընդունելի չէ ո՛չ պրոֆեսիոնալիզմի, ո՛չ էլ պատասխանատու լինելու տեսակետից: Նման մեղադրանքներ ներկայացնելը չի նպաստում նաև համապատասխան խնդրի լուծման», - ասել էր Չինաստանի արտգործնախարարության խոսնակը՝ իր հերթին մեղադրելով Միացյալ Նահանգները Չինաստանի ուղղությամբ բազմաթիվ կիբեռ-հարձակումներ իրականացնելու մեջ: