Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում այսօր նշվում է Վետերանների օրը


Վետերանների օրվան նվիրված շքերթ Նյու Յորքում (արխիվային լուսանկար)
Վետերանների օրվան նվիրված շքերթ Նյու Յորքում (արխիվային լուսանկար)

Միացյալ Նահանգներում այսօր նշվում է Վետերանների օրը՝ ի հիշատակ 1918 թվականին ստորագրված և Առաջին համաշխարհային պատերազմի մարտերն ավարտի հասցրած զինադադարի մասին պայմանագրի:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր կայցելի երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Արլինգտոնի ազգային հուշահամալիր, որտեղ մասնակցելու է ծաղկեպսակ դնելու արարողության:

Նախագահ Օբաման ավելի ուշ կուղևորվի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաք, որտեղ հանդես կգա ելույթով ԱՄՆ-ի նավատորմի «Կարլ Վինսոն» օդանավակիրի վրա:

Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել հայտարարությամբ՝ հարգանքի խոսք ուղղելով ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց: Նախագահ Օբաման նշել է, որ վետերաններից շատերը մեծ զոհաբերություններ են արել՝ իրենց երկիրը պաշտպանելու և պահպանելու համար:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան Վետերանների օրվա առթիվ հաղորդագրություն է հղել՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգների զինված ուժերի ծառայողներին և վետերաններին:

Պաշտպանության նախարար Պանետան ասել է, որ Միացյալ Նահանգները պարտական է բոլոր վետերաններին և նրանց ընտանիքներին:

XS
SM
MD
LG