Միացյալ Նահանգներում գործազրկության մակարդակը հունվար ամսվա ընթացքում գրանցել է չնչին նվազում: Այս ցուցանիշը երկրում նվազել է մեկ տասնորդական տոկոսով՝ հասնելով 6,6 տոկոսի, ինչը դարձել է ԱՄՆ-ում գործազրկության ամենացածր մակարդակը 2008 թվականից:
ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության կողմից ուրբաթ օրը հրապարակած զեկույցում նշված է նաև, որ երկրի տնտեսությունում աշխատատեղերի թիվն ավելացել է 113 հազարով, ինչը զգալիորեն պակաս է անցյալ տարվա ընթացքում աշխատատեղերի ամսեկան ավելացման միջին ցուցանիշներից:
Նոր աշխատատեղեր ավելացել են հիմնականում շինարարության և արտադրության ոլորտում: Զբաղվածությունը սակայն նվազել է մանրածախ առևտրի ոլորտում, ինչպես նաև պետական մարմիններում:
Աշխատանքի նախարարության նոր զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգներում 10,2 միլիոն մարդ դեռևս գրանցված է որպես գործազուրկ: 27 շաբաթից ավելի գործազուրկ մնացած մարդկանց թիվը նվազել է ավելի քան 200 հազարով, սակայն երկարատև գործազուրկ է դեռևս մնում 3,6 միլիոն մարդ: