Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ավելացել է գործազուրկների թիվը


ԱՄՆ-ում ավելացել է գործազուրկների թիվը
ԱՄՆ-ում ավելացել է գործազուրկների թիվը

ԱՄՆ-ում նոյեմբեր ամսվա գործազրկության տվյալները վատթարացել են: Բացի այդ, նախորդ ամսվա համեմատ ստեղծվել է ավելի քիչ թվով աշխատատեղ:

Երկրի Աշխատանքի նախարարության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն, գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում աճել է երկու տասնորդականով` հասնելով 9,8 տոկոսի:

Հաշվետու ժամանակահատվածում երկրում ավելացած աշխատատեղերի ընդհանուր թիվը կազմել է ընդամենը 39 հազար աշխատատեղ, ինչը զգալիորեն պակաս է փորձագետների կանխատեսումներից, որոնց համաձայն ԱՄՆ-ում պետք է ավելանար 150 հազար աշխատատեղ:

Կառավարության փորձագետների համաձայն, գործազուրկ ամերիկացիների թիվը կազմում է 15,1 միլիոն մարդ, իսկ աշխատանք չունեցող 10 անձից չորսի գործազրկությունը տևում է 27 շաբաթից ավել:

XS
SM
MD
LG