Հուլիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ի մասնավոր հատվածում աշխատատեղերի թիվն ավելացել է 71000-ով, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի աշխատաշուկան ու տնտեսությունն ընդհանուր առմամբ դանդաղ վերականգնվում են տնտեսական անկումից հետո:
Ուրբաթ օրը հրապարակված ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության հաշվետվության մեջ նշվում է, որ գործազրության մակարդակն անփոփոխ է` մնալով 9,5 տոկոս մակարդակի վրա:
Տնտեսագետները մեծ ուշադրությամբ հետևում են մասնավոր հատվածում վճարվող աշխատավարձերի ցուցանիշներին, քանի որ ԱՄՆ-ում հիմնական գործատուները մասնավոր ընկերություններն են: Զբաղվածությունը նաև սպառողական ծախսերի հիմնական ցուցանիշն է, քանի որ գործազուրկները կամ իրենց աշխատանքի կայունության մասին մտահոգված անձինք ավելի քիչ են ծախսում:
Ընդհանուր առմամբ, հուլիս ամսվա ըթնացքում երկրում աշխատատեղերի թիվը նվազել է, ինչի հիմնական պատճառը ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյում ժամանակավոր աշխատատեղերի կրճատումն է: Պետական այս գործակալությունը աշխատանքից ազատել է մոտ 144000 ժամանակավոր աշխատողի, որոնք աշխատանքի էին ընդունվել ընդամենը մի քանի ամսով` տասնամյակը մեկ բնակչությունը հաշվարկելու աշխատանքներն իրականացնելու համար: