Միացյալ Նահանգները և Ուկրաինան Նիդերլանդների Հաագա քաղաքում Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ վերահաստատել են միջուկային զենքի չտարածման հետ կապված իրենց պարտավորությունները:
Ուկրաինան, համաձայն 1994 թվականին Բուդապեշտում ստորագրված հուշագրի, համաձայնվել էր իր տարածքից հեռացնել միջուկային զենքը և որպես ոչ միջուկային պետություն միանալ «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրին:
Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանն ուղղված գործողությունները սակայն ստիպել են Ուկրաինայի քաղաքական որոշ գործիչներին կասկածի տակ դնել այս պայմանագրի ողջամտությունը:
Միացյալ Նահանգների կառավարությունը Ուկրաինայի հետ համատեղ ընդունված հայտարարության մեջ շեշտել է Ուկրաինայից բարձր հարստացման միջուկային նյութերի հեռացման կարևորությունը՝ միաժամանակ դատապարտելով Ռուսաստանին «Ուկրաինայում ռազմական միակողմանի գործողությունների պատճառով Բուդապեշտի հւոշագրով ստանձնած իր պարտականությունները չկատարելու համար»:
«Ռուսաստանի գործողությունները խարխլում են անվտանգության միջազգային համակարգի հիմքը և վտանգում Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը: Ուկրաինան և Միացյալ Նահանգները շեշտում են, որ իրենք չեն ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանն ուղղությամբ իրականացվող անօրինական քայլերը: Ղրիմն Ուկրաինայի անբաժանելի մաս է: ԱՄՆ-ը շարունակում է օժանդակություն տրամադրել Ուկրաինային՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատման գործում», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները, բացի այդ, վերահաստատել է իր աջակցությամբ Ուկրաինայի Խարկով քաղաքում կառուցված նեյտրոնների աղբյուր համակարգի նկատմամբ առկա պարտավորությունները՝ հայտարարելով, որ «կշարունակի Ուկրաինային տրամադրվող տեխնիկական աջակցությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում սարքավորումների տեղադրման, փորձարկման, սարքի գործարկման և լրիվ հզորության հասցնելու գործում»: