Մատչելի հղումներ

Աֆղանստանում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել


Ուղղաթիռի վթարի պատճառով զոհվել է ԱՄՆ-ի 5 զինծառայող

Աֆղանստանի հարավային Ղանդահար քաղաքում ռազմական ուղղաթիռի վթարման պատճառով զոհվել է ՆԱՏՕ-ի կոալիցիայի կազմի մեջ մտնող ամերիկյան ուժերի հինգ զինծառայող:

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, նախօրեին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնված բոլոր զինծառայողները:

ՆԱՏՕ-ն ավելի վաղ հայտնել էր ուղղաթիռի կործանման մասին, սակայն չէր նշել, թե կոալիցիայի կազմի մեջ մտնող որ երկրի զինծառայողներն էին վթարի զոհ գնացել: Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է իրականացվում:

Աֆղանստանում երկուշաբթի օրն այսպիսով ընդհանուր առմամբ զոհվել է Միացյալ Նահանգների յոթ զինծառայող:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաների համաձայն, ամերիկյան երկու զինծառայող սպանվել է, յոթը՝ վնասվածքներ ստացել Աֆղանստանի արևելյան Վարդակ նահանգում իրականացված հարձակման հետևանքով, որն ըստ էության եղել է ներքին հարձակում: Հարձակման ընթացքում Աֆղանստանի անվտանգության ուժերի համազգեստը կրող մի զինյալ կրակ էր բացել՝ սպանելով ամերիկացի, ինչպես նաև Աֆղանստանի զինծառայողների:
XS
SM
MD
LG