ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել Հարավային Կորեայում իր զորախմբի քանակի ավելացման, ինչպես նաև հրասայլեր և մարտական այլ տեխնիկա առաքելու մասին հայտարարությամբ:
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում այդ ընթացքում անցկացվել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրիի և Հարավային Կորեայի իր գործընկեր Յուն Բյունք-սեի միջև հանդիպումը, որի ժամանակ արտգործնախարար Քերրին վստահեցրել է Հարավային Կորեայի արտգործնախարարին այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանելու Հարավային Կորեան միջուկային ցանկացած տեսակի վտանգներից:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան «Հուվի» և «Ստենլի» ռազմակայաններ մինչև այս տարվա փետրվարի 1-ը կտեղափոխվեն Տեխասի «Ֆորտ Հուդ» ռազմակայանում տեղակայված ԱՄՆ-ի բանակի 1-ին գումարտակի որոշ զինծառայողներ:
Փորձագետների համաձայն, ԱՄՆ-ի բանակի 1-ին գումարտակն ունի Աֆղանստանում և Իրաքում ռազմական գործողությունների մեծ փորձ: Գումարտակի զինծառայողները, ըստ փորձագետների, շատ մոտ են տեղակայվելու Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև սահմանին, ինչը, այսպիսով, «հստակ ազդանշան» կդառնա Հյուսիսային Կորեայի համար:
Պենտագոնի խոսնակը որպես վաղուց ծրագրավորված է նկարագրել ԱՄՆ-ի զինծառայողների և ռազմական տեխնիկայի Հարավային Կորեա ուղարկելու մասին որոշումը, որը մաս է կազմում դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ռազմական կարողությունների տեղափոխմանն ուղղված ընթացիկ գործողություններին: