Միացյալ Նահանգները մոտ 600 դեսանտավոր կուղարկի Լեհաստան և բալթյան պետություններ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբիի համաձայն, Իտալիայում տեղակայված 150 դեսանտավոր կժամանի Լեհաստան:
Պենտագոնի խոսնակը տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ի ևս 450 դեսանտավոր կուղարկվի Լատվիա, Էստոնիա և Լիտվա:
ԱՄՆ-ի դեսանտավորները Լեհաստանում և բալթյան պետություններում կմասնակցեն զորավարժությունների, որոնք երկրներից յուրաքանչյուրում կտևեն մեկ ամիս: Պենտագոնի համաձայն, դա թույլ կտա «ստեղծել անընդհատ ներկայություն՝ ռոտացիոն հիմունքներով», ինչը, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության, զորքերի մշտական տեղակայում չի հանդիսանում:
Պենտագոնի խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբիի խոսքով, ԱՄՆ-ի դեսանտավորների մասնակցությամբ զորավարժությունները կդառնան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուղղված հզոր ազդանշան այն մասին, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում նրանց պաշտպանության:
«Մոսկվային ուղղված ազդանշան կարող է լինել այն, որ մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում Եվրոպայում մեր պարտավորություններին», - ասել է փոխծովակալ Քիրբին, որի համաձայն 2014 թվականին մեկնարկած զորավարժությունները կարող են շարունակվել նաև 2015 թվականին:
Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն ավելի վաղ նշել էին, որ չեն նախատեսում ռազմական միջամտություն իրականացնել դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայում՝ չնայած Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսատանի զինված ուժերի կուտակման:
Դրա փոխարեն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն իրենց աշխատանքը կենտրոնացնում են Արևելյան Եվրոպայում ներկայության հզորացման վրա՝ հավաստիացնելու համար արևելաեվրոպական դաշնակիցներին, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի նրանց՝ Ռուսատանի կողմից ագրեսիայի դեպքում: