Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վերսկսելու է բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ


ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք այս ամիս կմեկնեն Չինաստան` միջուկային զենքի հարցերի շուրջ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով` վերսկսելով անցյալ տարի երկրի առաջնորդ Քիմ Ջոնգ Իլի մահվան պատճառով դադարեցված երկխոսությունը:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հանձնակատար Գլին Դեյվիսը փետրվարի 23-ին հանդիպում կունենա Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Քիմ Քայ Գվանի հետ:

Միացյալ Նահանգներն անցյալ տարի Պեկինում և Ժնևում երկու փուլով բանակցություններ էին անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ, որոնք նպատակ էին հետապդնում վերսկսելու երկրի զինաթափմանն աջակցություն տրամադրելու շուրջ բազմակողմ բանակցությունները՝ կապված երկրի միջուկային ծրագրի հետ: Միջազգային հանրությունից առանձնացած երկիրը տարբեր երկրների մասնակցությամբ ընթացող բանակցությունները դադարեցրել էր 2009 թվականին:

Սակայն սա կլինի առաջին նման երկխոսությունը` դեկտեմբերին Քիմ Ջոնգ Իլի մահվանից և նրա որդի Քիմ Ջոնգ Ունի իշխանության անցնելուց հետո:

XS
SM
MD
LG