Նյու Յորք քաղաքի Թայմս հրապարակում ռումբ պայթեցնելու փորձ կատարած մարդը ցմահ բանտարկության է դատապարտվել:
Նյու Յորքի դաշնային դատավորը Պակիստանում ծնված Ֆայսալ Շահզադին դատավճիռը ներկայացրել է երեքշաբթի օրը:
31-ամյա Շահզադը հունիս ամսին իրեն մեղավոր էր ճանաչել զենք կրելու և ահաբեկչության տասը հոդվածներով: Դատարանին ներկայացված փաստաթղթերում նկարագրված է, որ Շահզադը ընտրել է զվարճանքի վայրերով լի թաղամասում այնպիսի հատված, որը ահաբեկչական հարձակման արդյունքում կապահովեր զոհերի առավելագույն թիվը:
Դատախազների համաձայն, ծրագրված ահաբեկչական հարձակման իրականացումից մի քանի շաբաթ անց Շահզադը նախատեսում էր իրականացնել նման մեկ այլ հարձակում:
Թայմս հրապարակում ռումբ պայթեցնելու ձախողված փորձից երկու օր անց Շահզադը ձերբակալվել էր Նյու Յորքից Դուբայ մեկնող ինքնաթիռում: