Մատչելի հղումներ

ԱՄՆ–ում նշվում է Գոհաբանության օրը


ԱՄՆ–ում նշվում է Գոհաբանության օրը
ԱՄՆ–ում նշվում է Գոհաբանության օրը

ԱՄՆ–ում այսօր նշվում է Գոհաբանության օրը, որն ավանդաբար անցկացվում է ընտանիքի և ընկերների շրջապատում։

Ամեն տարի նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը Գոհաբանության օրվա նախօրեին ընտանիքից և ընկերներից հեռու գտնվող մարդիկ ճանապարհ են ընկնում՝ այս տոնը միմյանց հետ անցկացնելու համար։ Այս տոնի ժամանակ մարդիկ հավաքվում են տոնական սեղանի շուրջ՝ լցոնած հնդկահավ, կարտոֆիլ, լոռամրգի հատապտուղներ և դդմից պատրաստված թխվածք ճաշակելու համար։

Նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը հանդես է եկել ամենշաբաթյա ուղերձով՝ նշանավորելով Գոհաբանության օրը։ Նա ամերիկացիներին կոչ է արել համախմբվել և սատարել միմյանց՝ շարունակվող պատերազմի և գործազրկության ժամանակներում։ Նա հույս է հայտնել, որ դեմոկրատները, հանրապետականները և անկուսակցականները գալիք ամիսների ընթացքում կկարողանան աշխատել համատեղ՝ տնտեսության և այլ հարցերում առաջընթաց գրանցելու համար։

ԱՄՆ–ում Գոհաբանության օրն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 1863 թվականին, չնայած կա կարծիք նաեւ, որ առաջին անգամ այն նշվել է դեռեւս 1621–ին։

XS
SM
MD
LG