Մատչելի հղումներ

Պակիստանցի ուսանողը մեղադրվում է դավադրության մեջ


Պակիստանցի մի ուսանող մեղավոր ճանաչվեց Թալիբանի հրահրանքով դավադրություն կազմակերպելու մեջ

ԱՄՆ- ի Տեխասի դատարաններից մեկում պակիստանցի մի ուսանող մեղավոր ճանաչվեց Թալիբանի հրահրանքով դավադրություն կազմակերպելու մեջ։

Ադնան Միրզան մեղավոր ճանաչվեց ներկայացված 9, ներառյալ անօրինական հրազեն կրելու մեղադրանքներով։

Հետաքննությունը պարզել է, որ 33-ամյա Միրզան մահմեդական սուրբ պատերազմի կամ ջիհադի ռազմական մարզումների է մասնակցել Հյուսթոնից ոչ հեռու գտնվող ճամբարներում։

Վերջինս հերքել է մեղադրանքներն այն մասին, թե ինքը փոխանցել է 900 դոլար Թալիբանի մարտիկներին՝ պնդելով, որ գումարը ուղղված է եղել ծառայելու մարդասիրական նպատակների։

Միրզային սպառնում է 10 տարի ազատազրկում դավադրություն նյութելու եւ հավանաբար ավելի՝ զենք կրելու համար։ Վերջինիս դատալսումը կկայանա սեպտեմբերի 10-ին։

XS
SM
MD
LG