Շվեյցարիայի օրենսդիրները վերջնական համաձայնության են հանգել Միացյալ Նահանգների հետ, ըստ որի Յու Բի Էս շվեյցարական բանկային խոշոր հաստատությունը տեղեկություններ կտրամադրի Վաշինգտոնին՝ ամերիկյան եկամտահարկերից խուսափելու մեջ կասկածվող հազարավոր մարդկանց մասին։
Խորհրդարանի երկու պալատները նաեւ համաձայնություն են կայացրել այդ օրինագծերի շուրջ հանրաքվե չկազմակերպելու մասին։ Համաձայնությունը Յու Բի Էս բանկին թույլ է տալիս բացահատել ամերիկացի 4,450 հաճախորդների անունները, որոնց կասկածում են ամերիկյան եկամտահարկերից խուսափելու համար շվեցարական բանկային հաշիվներ ունենալու մեջ։
Միացյալ Նահանգները այս համաձայնության ձեռք բերման համար 2007 թվականից ի վեր ճնշում է բանեցրել Յու Բի Էս բանկի վրա։ Համաձայությունը կայացվել էր անցյալ տարի, սակայն ավելի ուշ խորհրդարանի հաստատման անհրաժեշտություն էր առաջացել, երբ Շվեյցարիայի Գերագույն դատարանը հայտարարել էր, թե օրինագիծը խախտում է երկրի գաղտնիության մասին օրենքները։
Օրինագիծը հաստատվել է ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից, ինչ երկու կարեւոր քաղաքական կուսակցություններ միացել են օրինագծի վավերացումը խորհրդարանի ստորին պալատում խոչընդոտելու նպատակով։ Սակայն այդ ընդդիմությունը գրեթե չքացել էր այս շաբաթվա քվեարկությունից առաջ։