Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի ԿՀՎ-ը մեկնարկել է սպառազինության առաքումը Սիրիայի ապստամբներին»


«Վաշինգտոն Փոստ»-ի համաձայն, ԱՄՆ-ը նախատեսում է, որ մահաբեր և ոչ մահաբեր բնույթի առաքումները կբարձրացնեն Ասադի վարչակարգի դեմ պայքարելու Սիրիայի ապստամբների կարողությունը

ԱՄՆ-ի ԿՀՎ-ը մեկնարկել է Սիրիայի ապստամբներին սպառազինության առաքումները՝ այսպիսով վերջ դնելով Սիրիայի ապստամբներին մահաբեր բնույթի օժանդակություն տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի խոստումների արդեն մի քանի ամիս տևած հետաձգման:

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության և Սիրիայի անանուն աղբյուրներ, հաղորդել է, որ առաքումները մեկնարկել են երկու շաբաթ առաջ:

Բացի զենքից, ըստ պարբերականի, Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը Սիրիայի ապստամբներին առաքում է ավտոմեքենաներ, կապի միջոցներ, ռազմական պայմանների համար նախատեսված բժշկական լրակազմեր, ինչպես նաև ոչ մահաբեր բնույթի այլ տեսակի օգնություն:

Պարբերականի համաձայն, ռազմական բնույթի առաքումները սահմանափակվում են թեթև զենքերով և այլ գույքով, որը հնարավոր է հետագծել: ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները հույս ունեն, որ սպառազինությունն ու այլ տեսակի սարքավորումները «կբարձրացնեն ապստամբների մարտական ոգին»:

ԱՄՆ-ի իշխանությունների կողմից իրականացվող առաքումները, ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի, հասցեագրված են Սիրիայի տարանջատված ընդդիմության խմբավորումներից մեկի՝ գեներալ Սալիմ Իդրիսի հրամանատարության տակ գործող Ռազմական գերագույն խորհրդի ապստամբներին:
XS
SM
MD
LG