Մատչելի հղումներ

Շվեյցարիայի խորհրդարանը մերժել է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը


Շվեյցարիան հրաժարվել է բացահայտել հարկերից խուսափող ամերիկացիներին

Շվեյցարիայի խորհրդարանը մերժել է ԱՄՆ-ի հետ այն համաձայնագրի հաստատումը, որը պիտի բացահայտեր հարկերից խուսափող ամերիկացիներին։ Օրենսդիրները հինգշաբթի օրը քվեարկել են համաձայնագրի դեմ 104-76- ի հարաբերությամբ։

Շվեյցարական UBS բանկը 2009-ի օգոստոսին համաձայնվել էր բացահայտել բանկում հաշվի համար ունեցող 4,500 ամերիկացիների տվյալները, ովքեր փորձում են գաղտնի պահել իրենց եկամուտները՝ հարկերից խուսափելու նպատակով։

Օրինագիծը այժմ հետ կփոխանցվի Շվեյցարիայի սենատ, որը անցյալ շաբաթ էր հաստատել որոշումը։ Սենատում սպասվող բանավեճի արդյունքում պարզ կդառնա, թե արդյոք այն կրկին քննարկման կդրվի ստորին պալատում, թե ոչ։

XS
SM
MD
LG