Մատչելի հղումներ

Բախվել են ատոմային սուզանավն ու հածանավը


ԱՄՆ-ի նավատորմի մարտի կառավարման «Իջիս» համակարգով հագեցված «Սան Խասինտո» հածանավը (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի ռազմական նավատորմի ատոմային սուզանավն ու հածանավը բախվել են զորավարժությունների ընթացքում

ԱՄՆ-ի ռազմական նավատորմի ներկայացուցիչները հաղորդել են զորավարժությունների ընթացքում ատոմային սուզանավի և հածանավի բախման մասին:

Հաղորդագրության համաձայն, մարտի կառավարման «Իջիս» համակարգով հագեցված «Սան Խասինտո» հածանավը և «Մոնպելիե» ատոմային սուզանավը բախվել են շաբաթ օրը՝ օրվա երկրորդ կեսին:

ԱՄՆ-ի ռազմական նավատորմի ներկայացուցիչները հրաժարվել են տեղի ունեցած միջադեպի ճշգրիտ վայրը նշելուց:

Հածանավի և սուզանավի անձնակազմի թվում զոհեր և վնավածք ստացածներ չկան:

Միացյալ Նահանգների ռազմական նավատորմի ներկայացուցիչները նշել են սակայն, որ բախման հետևանքով վնաս չի հասցվել ո՛չ ատոմային սուզանավի, ո՛չ էլ հածանավի էներգետիկական կայաններին, և նավերը շարունակել են ինքնուրույն ընթացքը:

Պատահարի հանգամանքները պարզելու համար անցկացվում է հետաքննություն, ճշտվում է նաև սուզանավին և հածանավին հասցված վնասը:
XS
SM
MD
LG