Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հատուկ ուժերն ազատ են արձակել Սոմալիում պահվող պատանդներին


Նախագահ Օբաման, առաջին տիկին Միշել Օբամայի ներկայությամբ, ամենամյա ելույթից անմիջապես հետո ազատ արձակված պատանդ Ջեսիկա Բյուքենանի հոր հետ զրուցելիս
Նախագահ Օբաման, առաջին տիկին Միշել Օբամայի ներկայությամբ, ամենամյա ելույթից անմիջապես հետո ազատ արձակված պատանդ Ջեսիկա Բյուքենանի հոր հետ զրուցելիս

ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից անցկացված գործողության արդյունքում հնարավոր է դարձել ազատ արձակվել Սոմալիում օգնություն տրամադրող կազմակերպություններից մեկի պատանդ ընկած աշխատողներին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարությունում գովասանքի խոսք է ուղղել Հատուկ նշանակության ուժերին, որոնք կողմից ընդամենը մի քանի ժամ առաջ իրականացված գործողության արդյունքում ազատ են արձակվել Ջեսիքա Բյուքենանն ու Պոուլ Հագեն Թիստեդը:

Բյուքենանն ու Թիստեդը աշխատում էին Դանիայի փախստականների խորհրդի մասը կազմող «Դեմինիս Գրուպ» կազմակերպությունում, որն օգնում է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների գոտիներում ականազերծման աշխատանքների իրականացմանը: Նրանք պատանդ էին վերցվել անցյալ տարվա հոկտեմբերին Սոմալիի կենտրոնական մասում գտնվող Գալքայո քաղաքի մոտակայքում:

«Դեմինիս Գրուպ» կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ ազատ արձակված պատանդներին որևէ վնաս չի հասցվել, և նրանք այժմ գտնվում են ապահով վայրում:

Սոմալիի պաշտոնատար անձանց վկայությամբ, ԱՄՆ-ի հատուկ ուժերը մթության քողի տակ են իրականացրել պատանդներին ազատ արձակելու գործողությունը: Նրանց համաձայն, մի քանի ուղղաթիռի միջոցով պատանդներին ազատ արձակելու գործողության իրականացման ընթացքում լսվել են կրակոցներ, որոնց արդյունքում ոչնչացվել է առնվազն ինը զինյալ:

XS
SM
MD
LG