Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ուժգին փոթորիկները բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել


ԱՄՆ-ում ուժգին փոթորիկները բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել
ԱՄՆ-ում ուժգին փոթորիկները բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել

ԱՄՆ-ում ուժգին փոթորիկները և պտտահողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 230 զոհի և զանգվածային ավերածությունների պատճառ են դարձել:

Իշխանությունների համաձայն, չորեքշաբթի օրը Ալաբամա նահանգում տարերային աղետի պատճառով զոհվել է 131 մարդ: Այս նահանգում տեղի ունեցած պտտահողմը նահանգի Թասքալուսա քաղաքի քաղաքապետի խոսքերով, գրեթե «ոչնչացրել» է քաղաքի հիմնական մասը: Պտտահողմի հարվածից հետո խաթարվել է քաղաքի բազմաթիվ ծառայությունների աշխատանքը:

Պտտահողմեր են տեղի ունեցել նաև նույն նահանգի Բիրմինգհեմ քաղաքում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դաշնային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել Ալաբամա նահանգում` լիազորելով օգնություն տրամադրելու աշխատանքներ նահանգի բոլոր 67 մարզերի համար:

Ալաբամայի նահանգապետի համաձայն, զոհերի թիվը կարող է աճել:

Փոթորիկների պատճառով զոհեր կան նաև Միսսիսիպի, Ջորջիա, Թենըսի, Վիրջինիա և Արքանզաս նահանգներում:

XS
SM
MD
LG