ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, իրենց հաջողվել է հայտնաբերել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակման տասերորդ տարելիցի օրը ահաբեկչական հարձակում իրականացնելու մասին «վստահելի վտանգի» մասին տեղեկություններ:
Ստացված տեղեկությունների համաձայն, վտանգ կարող է սպառնալ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնին կամ Նյու Յորք քաղաքին: Պետական մարմիններից ստացված աղբյուրների հաղորդագրության համաձայն, ենթադրվում է, որ երեք անձ, որոնցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, եկել են երկիր օգոստոս ամսին՝ պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով ահաբեկչական հարձակում իրականացնելու նպատակով:
«Էյ-Բի-Սի Նյուզ» լրատվամիջոցի համաձայն, Միացյալ Նահանգների պաշտոնյաները որոնում են վարձով տված և հետագայում անհետացած երկու մեքենա:
ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից տարածված տեղեկությունների համաձայն, նախագահ Բարաք Օբաման օրվա ընթացքում ստացել է այս վտանգի շուրջ թարմացված տեղեկություններ:
Սպիտակ տան պաշտոնատար անձանցից մեկի վկայությամբ, սեպտեմբերի 11-ի հարձակման նախօրեին Կառավարությունը «զգալիորեն բարձրացրել է անվտանգության և պատրաստվածության միջոցները, սակայն նախագահը հինգշաբթի օրը կոչ է արել հակաահաբեկչական մարմիններին կրկնապատկել ջանքերը՝ ուղղված ԱՄՆ-ը ցանկացած հարձակումից պաշտպանելուն:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, շարունակում է ստացված տեղեկությունների ուսումնասիրությունը, և նրանք քննարկում են տեղի ոստիկանությանը հստակ հրահանգներ տալու և այս տեղեկություները հասարակության համար հասանելի դարձնելու հնարավորությունները:
Բացի այդ, Միացյալ Նահանգների կառավարությունը քննարկում է ահաբեկչական հարձակման մակարդակի բարձրացման հնարավորությունը:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջենեթ Նապոլիտանոն հինգշաբթի օրն ասել է, որ հետախուզական մարմինները վերջերս «աշխուժություն» են նկատել ահաբեկչական կայքերում: Նրա համաձայն, Միացյալ Նահանգները բոլոր վտանգները լուրջ է ընդունում: