Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող ԱՄՆ-ի սենատորների պատվիրակությունը՝ Արիզոնա նահանգի հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնի գլխավորությամբ, Կիևում ուրբաթ օրը հարգել է զոհված ցուցարարների հիշատակը:
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր ՄըքՔեյնն ու դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ իր գործընկեր, սենատոր Քրիստոֆեր Մերֆին այցելել էին Կիև անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ուկրաինայում ռուսաստանամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալման պատճառը դարձած հակակառավարական ցույցերի ընթացքում:
ԱՄՆ-ի սենատորները ծաղիկ են դրել Կիևի Անկախության հրապարակում Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ զոհված ցուցարարների հիշատակին կանգնեցված հուշարձանին:
ՄըքՔեյնի գլխավորած պատվիրակության մասնակիցներն ապա շրջել են անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայում հակակառավարական ցույցերի խորհրդանիշը դարձած հրապարակով:
Սենատոր ՄըքՔեյնի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Կիև նախօրեին՝ Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով:
Արիզոնա նահանգի հանրապետական սենատոր ՄըքՔեյնն այս շաբաթ հանդես գալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում անցկացված հանդիպման ժամանակ, նշել էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է դիմի Մոսկվայի դեմ ուղղված մի շարք քայլերի, որոնցից մեկը կդառնա «անհատների, մասնավորապես՝ Մագնիտսկիի և մարդու իրավունքների այլ խախտումների և կաշառակերության համար մեղավոր, Պուտինի շրջապատում գտնվող օլիգարխների նկատմամբ պատժամիջոցների ընդունումը»:
Իր խոսքում սենատոր ՄըքՔեյնն առաջարկել էր նաև, որ Միացյալ Նահանգները հակահրթիռային պաշտպանության համակարգեր պետք է գործարկի Չեխիայում և Լեհաստանում և արագացնի ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի և Մոլդովայի ընդունման գործընթացը: Սենատորի համոզմամբ, այս քայլերը կնպաստեն «Պուտինի կողմից իր վարքը փոխելուն»:
Սենատոր ՄըքՔեյնը, բացի այդ, հորդորել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին դադարեցնել «Ռուսաստանի հետ վերագործարկման կոճակ սեղմելը» և «հասկանալ Պուտինի էությունը. նա էությամբ ՊԱԿ-ի գնդապետ է, ապարատչիկ, որն ասել է, որ 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը Խորհրդային Միության փլուզումն է եղել»: