Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ներգաղթի ոլորտի բարեփոխումները թույլ կտան խնայել 135 միլիարդ դոլար


Նման եզրակացությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամներից կազմված բյուջետային հանձնաժողովը

«ԱՄՆ-ի Սենատի կողմից երկրի ներգաղթային համակարգի համապարփակ բարեփոխումների օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում գալիք տասը տարվա ընթացքում հնարավոր կլինի զգալիորեն ավելացնել երկրում աշխատուժի չափը և խնայել ավելի քան 135 միլիարդ դոլար»:

Նման եզրակացությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամներից կազմված բյուջետային հանձնաժողովը:

Ըստ հանձնաժողովի, ներգաղթային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ օրինագծի օրենքի ուժ ստանալու դեպքում Միացյալ Նահանգների բնակչությունն ընդհանուր առմամբ կավելանա 9,6 միլիոնով:

ԱՄՆ-ի Սենատի կողմից ներգաղթային ոլորտի օրենսդրությունը հավանության է արժանացել այս տարվա հունիս ամսվա վերջին, սակայն օրինագծի հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է, քանի որ օրենքի ուժ ստանալու համար այն դեռևս պետք է արժանանա ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի հավանության:
XS
SM
MD
LG