Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը բյուջեի շուրջ ժամանակավոր համաձայնության է եկել


Սենատը չորեքշաբթի օրը ժամանակավոր համաձայնության է եկել Միացյալ Նահանգների պետական ձեռնարկությունների գործունեության մասնակի դադարեցման և պարտքային ճգնաժամից խուսափելու շուրջ

ԱՄՆ-ի Սենատը չորեքշաբթի օրը ժամանակավոր համաձայնության է եկել Միացյալ Նահանգների պետական ձեռնարկությունների գործունեության մասնակի դադարեցման և պարտքային ճգնաժամից խուսափելու շուրջ:

Այս խնդիրների շուրջ բանակցությունները վարել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ, սենատոր Հերի Ռիդն ու հանրապետականների առաջնորդ, սենատոր Միթչ ՄըքՔոնելը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, ըստ հաղորդագրությունների, պատրաստ է արագ քվեարկություն անցկացնելու Սենատի կողմից պետական փոխառությունների վերին շեմը մինչև գալիք տարվա փետրվարի 7-ը, իսկ բյուջեի ծախսային մասը՝ մինչև հունվարի 15-ը հաստատելու ծրագրի շուրջ:
XS
SM
MD
LG