Մատչելի հղումներ

Վախճանվել է ամերիկացի հայտնի ֆանտաստ գրող Ռեյ Բերդբերին


Ամերիկայի ամենաճանաչված ֆանտաստ գրողներից մեկը՝ Ռեյ Բրեդբերին, վախճանվել է այսօր՝ 91 տարեկան հասակում:

Բրեդբերիին ճանաչում է բերել 1953 թվականին ստեղծված «451 Աստիճան ըստ ֆարենհայտի» վեպը, որը պատմում է ապագայում ձևավորված մի հասարակության մասին, որտեղ գրքերի այրումը պետական քաղաքականության էր հասցվել: Բրեդբերիի կողմից Սառը պատերազմով, հեռուստատեսության զարգացմամբ և գրքերի նկատմամբ սիրով ոգեշնչված վեպը էկրանավորվել է 1966 թվականին:

«451 Աստիճան ըստ ֆարենհայտի»-ին հաճախակի նկարագրում են որպես գրախոսության չարիքի մասին պատմություն, սակայն ինքը Բրեդբերին ասել է, որ պատմվածքն իրականում հեռուստատեսության կողմից մարդկանց մեջ դեպի գրականությունն ունեցած հետաքրքրության ոչնչացման մասին է:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Բրեդբերին ընդհանուր առմամբ գրել է մոտ 30 գիրք և մոտ 600 կարճ պատմվածք, ինչպես նաև պոեմներ, պիեսներ ու սցենարներ:

Մարդկության կողմից Մարսում գաղութներ ստեղծելու փորձերի մասին պատմող՝ 1950 թվականին գրված «Մարսի տարեգրությունները» վեպը հեղինակին միջազգային ճանաչում է բերել և թարգմանվել ավելի քան 30 լեզվով:

XS
SM
MD
LG