Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կարող է կործանիչներ վաճառել Սաուդյան Արաբիային


ԱՄՆ-ը մտադիր է Սաուդյան Արաբիային վաճառել F-15 մակնիշի կատարելագործված 84 կործանիչ:

Երկուշաբթի օրը «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագետների և պաշտոնյաների, հայտնել է, որ մի քանի ամիս շարունակ բանակցություններ են ընթանում 10 տարի տևողությամբ և 30 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի վերաբերյալ:

Թերթում նշված է, որ վաճառքը չի ներառելու հեռահար նշանառության համակարգեր, որոնք դարձել էին Իսրայելի առարկության առարկա: Իսրայելի պաշտոնյաները մտահոգված էին, որ արաբական պետությանը ամերիկյան առաջատար սպառազինության վաճառքը կարող է քայքայել տարածաշրջանում Իսրայելի ռազմական առավելությունը:

Օրաթերթի համաձայն, Վաշինգտոնը պարզաբանումներ է տրամադրել Իսրայելին` մտահոգությունները մեղմացնելու նապատակով: Թերթը գրում է, թե հրեական պետությունը հավանաբար չի բողոքի գործարքի դեմ:

XS
SM
MD
LG