Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները գործողություններ է ձեռնարկում Իրանի հետ կապեր ունեցող կեղծ ընկերություն-<br>ների դեմ


Միացյալ Նահանգները գործողություններ է ձեռնարկում Իրանի հետ կապեր ունեցող կեղծ ընկերություն-<br>ների դեմ
Միացյալ Նահանգները գործողություններ է ձեռնարկում Իրանի հետ կապեր ունեցող կեղծ ընկերություն-<br>ների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 37 եվրոպական ընկերությունների և Իրանի հինգ քաղաքացիների նկատմամբ: Ենթադրվում է, որ Իրանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն օգտագործում էր նրանց` իր գործունեությունն իրականացնելու համար:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Գերմանիայում, Մալթայում և Կիպրոսում գործող ընկերությունների միջոցով Իրանը հնարավորություն էր ստանում օգտագործել ծովային բեռնափոխադրումների ոլորտում աշխատող իրանական պետական ընկերությունը` զենքի մշակման ապօրինի ծրագրով աշխատանքներն առաջ քաշելու և ռազմական նշանակության բեռներ տեղափոխելու համար:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են միանալ նոյեմբեր ամսվա կեսին Իրանի հետ միջուկային հարցում վստահություն ստեղծելուն նվիրված բանակցություններին: Ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության, առկա են Իրանի մասնակցության «նշաններ»:

Բանակցություններին, որոնք, ըստ նախնական տվյալների, կայանալու են Վիեննայում նոյեմբերի 16-ին և 17-ին, մասնակցելու են Իրանի և աշխարհի գլխավոր վեց տերությունների դիվանագետները: Նրանք քննարկելու են մեկ տարի առաջ արված առաջարկի կրկին ուժի մեջ մտնելու հնարավորությունները: Այդ առաջարկի համաձայն, Իրանը պետք է հարստացված ուրանի իր պաշարի հիմնական մասը առաքի արտասահման` փոխարենը ստանալով վառելիք Թեհրանի հետազոտական ռեակտորի համար:

XS
SM
MD
LG