Վաշինգտոնի հետ հարաբերություններում 18 ամիս տևած սառեցումից հետո Կրեմլը նախօրեին ջերմ ողջունել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիին:
Հռետորարաբանության փոփոխության մասին վկայում է հեռուստատեսությամբ նախագահ Պուտինի կողմից Քերիի ջերմ ընդունելության հեռարձակումը:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մեր հիմնական նախարարություններն ու գործակալությունները, ներառյալ արտգործնախարարությունը, համագործակցեն այսօրվա աշխարհի ամենահրատապ և արդիական խնդիրներին լուծում տալու գործում», - ասել է Պուտինը՝ դիմելով արտգործնախարար Քերիին և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլին:
Պուտինն ասել է, թե անհամբեր սպասում է Հյուսիսային Իռլանդիայում գալիք ամիս «Մեծ ութնյակ»-ի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կայանալիք հանդիպման:
Նախագահ Պուտինն այդուհանդերձ մոտ մեկ ժամ տևողությամբ հանդիպում է անցկացրել արտգործնախարար Քերիի հետ, որից հետո ԱՄՆ-ի արտգործնախարարը բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Քերիի և Լավրովի միջև անցկացված հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ երկու պետությունները կանցկացնեն համաժողով Սիրիայում հակամարտությանը վերջ դնելու նպատակով:
Արտգործնախարարների համաձայն, մինչև այս ամսվա վերջ կայանալիք համաժողովին մասնակցելու համար կհրավիրվեն ինչպես Սիրիայի ընդդիմության, այնպես էլ պետական մարմինների ներկայացուցիչներ:
Արտգործնախարար Քերին շեշտել է նաև, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանն այժմ կարող են աշխատել համատեղ մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Աֆղանստանի խնդիրների շուրջ: