Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ձերբակալվել է ռուս լրտեսների ցանցում ներգրավված 12-րդ անձը


Միացյալ Նահանգները ձերբակալել է ԱՄՆ-ում գործող ռուսական լրտեսական ցանցին առնչված 12-րդ անձնավորությանը։

Դաշնային Կառավարության իրավապահ մարմինները հայտարարել են, թե երեքշաբթի օրը ներգաղթի օրենքների խախտման համար ձերբակալել են 23-ամյա ռուս մի մարդու եւ ակնկալվում է, որ նա կարտաքսվի ԱՄՆ-ից։

Նրանք ավելացրել են, թե մի քանի ամիս առաջ, երբ այդ անձնավորության անունը հայտնվել էր մյուս լրտեսներին առնչվող ցանկում, իրանք նոր հետաքննություններ էին սկսել, սակայն փաստերի անբավարարության պատճառով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը քրեական գործ չէր հարուցել նրա դեմ։

Միացյալ Նահանգները անցյալ ամիս ձերբակալել էր ռուս 10 լրտեսների՝ նրանց փոխանակելով Ռուսաստանում բանտարկված չորս ռուս լրտեսների հետ, ովքեր մեղադրվում են Արեւմուտքի օգտին լրտեսության գործողությունների մեջ։ Երկու կողմերի միջեւ փոխանակությունը իրագործվել է Վիեննայի միջազգային օդանավակայանում։

XS
SM
MD
LG