«Եթե Ռուսաստանը քաղաքական ապաստան տրամադրի ԱՄՆ-ի ԱԱԾ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին, ԱՄՆ-ը պետք է բոյկոտի Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեմը՝ հավելելով, որ Սնոուդենը միակ բողոքը չէ, որ ինքը ներկայացնում է Մոսկվային: Սենատոր Գրեմի համաձայն, Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը կդառնան Ռուսաստանի քարոզչական հարթակն այն ժամանակ, երբ «Մոսկվան պատասխանատու է Իրանի միջուկային ծրագրի ընդլայնման համար, սպառնում է Իսրայելին և սատարում Բաշար Ասադին Սիրիայում»:
Այդ ընթացքում Գրեմի դաշնակից, սենատոր Ջոն ՄըքՔեյնը չի համարում, որ Ռուսաստանում կայանալիք օլիմպիական խաղերի բոյկոտումը լավ միտք է: ՄըքՔեյնի կարծիքով, անհրաժեշտ է դիմել առավել վճռական քայլերի:
«Մենք կարող ենք շատ միջոցներ ձեռնարկել, սակայն, իմ կարծիքով, օլիմպիական խաղերում մասնակցությունից վերջին պահին հրաժարման փորձն այնքան էլ մեծ հաջողությամբ չի պսակվել», - ասել է ՄըքՔեյնը, որի կարծիքով, առավել արդյունավետ միջոց կարող է դառնալ «Մագնիտսկիի ցուցակի» ընդլայնումը և Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման ծրագրերի վերանայումը:
Մոսկվան արդեն իսկ արձագանքել է սենատոր Գրեմի հայտարարությանը:
«Սենատոր Գրեմի կողմից Սնոուդենի գործի պատճառով օլիմպիական խաղերը բոյկոտելուն ուղղված կոչը մեզ հետ է գցում հեռավոր անցյալ, փոխադարձ բոյկոտների ժամանակ, երբ մեր երկու պետություններն իրար էին նայում, պատկերավոր ասած, միջուկային զենքի նշանի միջով: Հուսով եմ, որ այս ժամանակներն անցյալում են», - ասել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև հարաբերություններում բարդ փուլերը, ինչպես նաև որոշակի հարցերի շուրջ ծավալվող վեճերը, չպետք է վերադարձնեն երկրները «սառը պատերազմի» ժամանակաշրջան: