Միացյալ Նահանգները քննադատել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանության ուղղությամբ հրետանային կրակ արձակելու փաստը և անհանգստություն է արտահայտել դիվանագիտական առաքելության ուղղությամբ բացված կրակի հետևանքով վնասվածքներ ստացածների առողջական վիճակով:
Այս մասին ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության մեջ, որտեղ նշվել է, որ Միացյալ Նահանգները քննադատում է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բոլոր անձանց և օբյեկտների ուղղությամբ իրականացվող հարձակումները:
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը նույնպես իր կարեկցանքն է արտահայտել Դամասկոսում Ռուսատանի դեսպանատան ուղղությամբ բացված կրակից տուժած անձանց:
Ռուսատանի իշխանություններն այս ընթացքում Դամասկոսում երկրի դեսպանության ուղղությամբ ականանետային կրակ բացելու մեջ մեղադրել է Սիրիայի ապստամբներին: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, նախօրեին իրականացված հարձակման հետևանքով կյանքին չսպառանացող վնասվածքներ է ստացել դեսպանության երեք աշխատող:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բացի այդ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 22-ին, ամերիկյան կողմից նախաձեռնությամբ, կայացել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի ու Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում առկա քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողության հաստատման խնդիրը: