Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի նախագահն այցելելու է Նոր Օրլեան՝ «Կատրինա» փոթորկի տարելիցի կապակցությամբ


Կիրակի օրը ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման այցելելու է Մեքսիկական ծոցի ափին գտնվող Նոր Օրլեան քաղաքը՝ տարածաշրջանն ավերած «Կատրինա» փոթորկի հինգերորդ տարելիցը նշանավորելու համար։

Նոր Օրլեանում այդ իրադարձությունների տարելիցը նշվում էր ամբողջ շաբաթվա ընթացքում։

Հուժկու փոթորիկը և դրա հետևանքով առաջացած ջրհեղեղները դարձել էին ավելի քան 1800 մարդու մահվան պատճառ և տեղահան են արել ավելի քան մեկ միլիոն մարդ։

Ամբարտակների փլուզման պատճառով քաղաքի տարածքի մոտ 80 տոկոսը ծածկվել էր ջրով։

Փոթորկից տուժած տարածաշրջանը հիմնականում վերակառուցվել է, սակայն Նոր Օրլեանի որոշ մասերում դրա հետևանքները դեռ չեն վերացվել։

Դաշնային կառավարության կողմից փոթորկին արձագանքելու գործողությունները ենթարկվում են խիստ քննադատության:

Վերջին ամիսներին Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի արտանետումը լրացուցիչ վնասներ է հասցրել տարածաշրջանի բնակչությանը։

XS
SM
MD
LG